ՆորություններՔո ձայնը

«Փաշինյանը չի հերքում տարածքներ հանձնելու վերաբերյալ իրեն հասցեագրված մեղադրանքը, այլ տրտնջում է գաղտնիության ռեժիմը խախտելու կապակցությամբ»

Արցախի նախկին արտգործնախարար Արմեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«…Պարզ է դառնում, որ վարչապետ Փաշինյանի և Արցախի ղեկավարության միջև եղած գաղտնի զրույցի բովանդակության վերաբերյալ տեղեկատվական արտահոսք է տեղի ունեցել: Այդ արտահոսքի կազմակերպիչը վարչապետ Փաշինյանին մեղադրել է հողեր ծախելու մեջ: Վարչապետ Փաշինյանը գտնում է, որ եթե դեմ են իր մոտեցումներին, թող այդ մասին հանդիպման ընթացքում ասեին, այլ ոչ թե հետո, միջնորդավորված կերպով, սոցցանցերում իրեն հողատվության մեջ մեղադրեին:

Դրանով հանդերձ վարչապետ Փաշինյանը ոչ թե հերքում է տարածքներ հանձնելու վերաբերյալ իրեն հասցեագրված մեղադրանքը, այլ տրտնջում է իր զրուցակիցների կողմից գաղտնիության ռեժիմը խախտելու կապակցությամբ: Նախկինների հետ կապված պատրանքներ չկան՝ հողատվությունը նախապատրաստել են բանակցային նախորդող շրջանում: Հիմա Նիկոլ Փաշինյանն այս արտահոսքից հետո պետք է ուղիղ ասի՝ ինքն անձամբ հողատվության էստաֆետն ընդունե՞լ է, թե՞ ոչ. կարևորը սա է»:

Ավելին
Back to top button