Նորություններ

Միջադեպին մասնակցել է միայն վեցը. Վարդան Հարությունյանը` իրեն ծեծողների մասին

«Երբ հայտարարվեց, որ  բերման է ենթարվկել մի քաղաքացի, որի ինքնությունը պարզվել է և նա կասկածվում է որպես ծեծի մասնակից,  դաշնակցությունը՝  հասկանալով, որ արդեն բացահայտվում է, որ դա իրենց ձեռքի գործն է և իրենց  պատվերն  է,  փորձեցին պաթոսախառն ինչ-որ ֆլեշմոբ իրականացնել, որպեսզի խառնեն գործի էությունը»,-ասաց Վարդան Հարությունյանը։

Ըստ նրա՝  ՀՅԴ-ականների հայտարարությունները  վկայում են, որ կուսակցական պատվեր է  եւ «սուտ մատնություն էին  տալիս իրենք  իրենց դեմ, քանի որ այդ մարդկանց մեծ մասը չէին մասնակցել միջադեպին»:

Ընդամենը վեց հոգի է մասնակցել միջադեպին, — պնդում է Վարդան Հարությունյանը,որին ՀՅԴ-ականները նրան մեղադրում են «ազգային արժեքները հայհոյելու մեջ»։

«Դաշնակցության վերնախավի գործիչների, մասնավորապես՝  Գեղամ Մանուկյանի բերանով հայտարարվում է բռնության մասին, դա նշանակում է, որ դաշնակցությունը բռնության կոչ է անում ու խրախուսում է բռնությունը»,- ընդգծում է  ակտիվիստը՝  հիշելով,որ   ժամանակին ՀՅԴ-ականների մի մասը մեղադրվում էին հայտնի «Դրոյի» եւ «31-ի»  գործերով  եւ ազատության մեջ հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո։

Խոսելով նաև այն մասին, որ դաշնակցական երիտասարդները ֆեյսբուքում կոչ են անում բոյկոտել ԷՕՆ հակասրճարանը, որտեղ ինքն աշխատում է՝ որպես մենեջեր, Վարդան Հարությունյանն ասաց, որ նրանց նպատակն է, որ իրեն աշխատանքից հեռացնեն:

a1plus.am

Back to top button
Close