ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Կարկուտից վնաս կրած համայնքները կստանան աջակցություն. նախարար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կան համայնքներ, որտեղ կարկուտ է տեղացել, ձևավորվել են մարզային հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրություններ են անում վնասի չափը պարզելու համար:

«Համայնքային, մարզային հանձնաժողովներ կան, որոնք ձևավորվում են անմիջապես դրանից հետո, աշխատանքներ են տանում, գնահատում են չափը, այնուհետև վնասի գնահատման չափը փոխանցվում է նախարարությանը հետագա որոշումներ կայացնելու համար»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դեռևս տեղեկություն չունեն, թե որքան է կազմել վնասը, իսկ հարցին, թե ինչ փոխհատուցում է տրվելու, նախարարն արձագանքեց.

«Որպեսզի կարողանանք ասել՝ որ դեպքում որ չափով կաջակցենք, պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում որքան շատ կարող են լինել նման դեպքերը»:

Ավելին
Back to top button