ՆորություններՔո ձայնը

Դատարանների մուտքերն ու ելքերը մի քանի ժամով փակվեցին, սահմանադրական կարգը տապալվեց. զավեշտ է

Վերջ տվեք քաղաքացիական սառը պատերազմին: Բոլշեւիկ-մենշեւիկյան ժամանակներն անցել են: Հո չե՞ք ուզում 100 տարի հետ գնալ: Հատկապես գիտեք,թե որքան ենք դրանից տուժել…Հատկապես ունայն է դրա համար շահարկել դատական «իշխանության» թեման: Պա՞րզ է չէ՝ ինչու եմ չակերտների մեջ գրում…Դատարանների մուտքերն ու ելքերը մի քանի ժամով փակվեցին,սահմանադրական կարգը տապալվեց. զավեշտ է:

Դատարանները մուտք ու ելք չունեն, դատավորներն ունեն: ԵՎ ցուցարարների բողոքն ուղղված էր դատավորների,այլ ոչ թե դատարանների դեմ. դատավորների մուտքն են խոչընդոտել,այլ ոչ թե դատարանների գործունեությանը միջամտել: Սա պետք է տարբերել: Հնում դատարանները միշտ բաց են եղել, դատերը վարել են բաց, հրապարակային՝ հրապարակներում: Այստեղից էլ հրապարակային բառը և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ «արդար և հրապարակային դատաքննության իրավունքը»…

Եթե չեք կարող օգնել երիտասարդ իշխանությանը,գոնե մի խանգարեք…ԵՎ, եթե Ձեր կարիքը նրանք չեն զգում կամ կարծիքը հաշվի չեն առնում,մի վիրավորվեք: «Օբիժեննիկությունը» շատ վատ հատկություն է: Գիտեք: Մի կողմ դրեք ձեր եսը. եթե կարող եք սպանեք,որովհետև դա հպարտություն է ծնում իր տարատեսակ դրսևորումներով՝ եսասիրություն, փառասիրություն և այլն…
Ոչ ոք իրեն արտոնյալ, ընտրյալ, հեղինակավոր, առավել ևս՝ առաքյալ թող չկարծի…Խոնարհ եղեք, միասնական և սիրով: Մենք շատ քիչ ենք և պառակտված լինելու իրավունք չունենք: Իշխանություն, փառք, հարստություն… ամեն ինչ ընդունայն է…Անհրաժեշտ է հզորացնել մեր երկիրը…Ամեն:

 

Պարգեւ Օհանյան

Back to top button
Close