ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Որևէ վախենալու պահ չկա, վախի մթնոլորտ չկա. Օսիպյանը՝ սևազգեստ մարդկանց վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին

«Համակարծիք եմ պարոն վարչապետի հետ, որ փորձում են ինքնահաստատվել, ինքնադրսևորվել, դրանով ի ցույց դնել, որ իրենք կարող են ամեն ինչ թույլ տալ իրենց ՀՀ-ում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Վստահեցրեց, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող բռնության կոչեր անել, իրենք կարժանանան ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ սևազգեստ խմբեր են ձևավորվել, որոնք քաղաքում փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, Օսիպյանն ասաց.

«Որևէ վախենալու պահ չկա, վախի մթնոլորտ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է։ Օպերատիվ տեղեկություններ են, հրապարակման ենթակա չեն»։

Դիտարկմանը, թե քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են վարչապետի նշած անձինք, Օսիպյանն ասաց՝ իրենց համար կապ չունի՝ որ քաղաքական ուժից կլինեն վերոնշյալ մարդիկ։

Ավելին
Back to top button