ՆորություններՔո ձայնը

Ատելության խոսքը պետք է քրեականացվի. Էդգար Առաքելյան

Քիչ առաջ լսեցի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը: Պարոն Սաղաթելյանը նշում է, որ իրենք ողջունում է վարչապետի այն հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունում բռնության քարոզ պիտի չիրականացվի, բայցևայնպես ավելացնում է, որ եթե անցած մեկ տարվա ընթացքում դրա դեմն առած լինեինք, «այսօր այդ իրավիճակը չէր լինի»:

Չեմ կարող չհամաձայնվել, որ ատելության խոսքը բռնություն ծնող հիմնական գործոններից է: Ուստի փորձեցի ուսումնասիրել մերքրեական օրենսգիրքը, որպեսզի տեսնեմ, թե ինչ պատիժ է նախատեսված այդ զանցանքի համար ու ինչու է անընդհատ մերժվում քրեական գործերի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով:

Ի զարմանս ինձ` հայտնաբերեցի, որ քրեական օրենսգրքում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ է պատիժը այդպիսի արարքների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ եղել է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու սպառնալիք (հոդված 226, կետ 2):

Ուստի, թեև մեր գործընկերոջ ավագ կուսակցական ընկերները կամ նրանց կոալիցիոն գործընկերները լիուլի` մոտ 20 տարի, ժամանակ ունեին նմանատիպ օրինագիծ ԱԺ բերելու և իրավապահներին գործելու ազատություն տալու համար, սակայն քանի որ նրանք դա չեն արել, կարծում եմ` գործող ԱԺ-ն ուղղակի պարտավոր է իր վրա վերցնել այդ առաքելությունը: Նշեմ, որ այս պահին արտահայտում եմ իմ անձնական կարծիքը, որը խմբակցության հետ դեռ պետք է քննարկվի:

Էդգար Առաքելյան

Back to top button