Նորություններ

Կառավարությունը լուծել է ամենակարևոր խնդիրը՝ մակրոտնտեսական կայունության պահպանումը

ԱԺ-ում մեկնարկեցին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում Փաշինյանը նշեց, որ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ կառավարությունն ունի ոչ ամբողջական մասնակցություն, որովհետև կառավարության ղեկը ստանձնել է 2018-ի մայիսին, և այս պայմաններում կառավարությունը կարողացել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ մակրոտնտեսական կայունության պահպանումը:

Քննարկման ժամանակ տարեկան հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ կարևորելով, որ պետության գործողություններն ուղղված են տնտեսության կառուցվածքի փոփոխությանը, արտահանելի ճյուղերի զարգացմանը, որն էլ պետք է նպաստի ՀՆԱ – ներդրումներ ցուցանիշի աճին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց թոշակների և աշխատավարձերի բարձրացման ժամկետների մասին՝ մասնավորապես ակնկալելով կոնկրետ պատասխան և կոնկրետ ժամկետներ, որին ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որ կոնկրետ ժամկետները որոշելու են համատեղ քննարկմամբ։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ կատարողականի հետ կապված շատ կարևոր է խոսել այն մթնոլորտի և միջավայրի մասին, որն ուզում ենք ունենալ Հայաստանում: Նշեց, որ դատապարտում է բռնության որևէ դրսևորում, որը հակասում է հեղափոխության արժեքներին:

Ավելին
Back to top button