Նորություններ

Վակունիս համայնքի ղեկավարին ծեծելու առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել Քաշաքաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանի ծեծի առնչությամբ.

«Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է.Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը ժամը 08։15-ին նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն, 1975թ ծնված Ա.Ե-ն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել իրեն։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը»։

Նշենք, որ ՀԺ-ն կապ հաստատեց Զաքարյանի հետ, սակայն նա չցանկացավ հարցերի պատասխանել, նշելով, որ զբաղված է:

Ավելին
Back to top button