Նորություններ

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ աշխատում է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Արցախի խնդրին եւ շփման գծում վերջին թեժացումներին: Նա վստահեցրել է, որ ՌԴ կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում «Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործը տանենք դեպի տարածաշրջանում բազմամյա եւ երկարատեւ ճգնաժամի կարգավորում»,- ասել է Զախարովան:

«Տարածաշրջան միջնորդ երկրների  այցի արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակվել է հայտարարությամբ մեջ: Ես դրան հավելելու ոչինչ չունեմ»,- հավելել  է Զախարովան:

Ավելին
Back to top button