Նորություններ

«Աղվան Հովսեփյանը եւս պետք է տա բացատրություններ Մարտի մեկի գործով». Անդրանիկ Քոչարյան

Խորհրդարանականներն այսօր անդրադարձան Մարտի 1-ի գործով երեկ ձերբակալված անձին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասաց.

«Մարտի 1-ի կամ հասարակության մեջ մեծ հնչեղություն ստացած գործերի հետ կապված գտնում եմ, որ պետք է գործերը տեղի ունենան հրապարակային և թափանցիկ, որովհետև ամենատարբեր մեկնաբանություններ են փորձում շրջանառել, որը տեսնում ենք, որ քիչ աղերս ունի իրականության հետ։ Մարտի 1-ի դեպքերն ամբողջությամբ պետք է բացահայտվեն, մեր հանրության համար պետք է ընկալելի լինի թափանցիկության աստիճանը, պետք է լինեն գնահատականներ»։

Հարցին անդրադարձավ նաև «Իմ քայլ»-ից Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով. «Մարտի 1-ի դատաքննության ժամանակ մեր հասարակությունը կտեսնի՝ ինչ հրեշավոր գործընթացներ են տեղի ունեցել»:

Աղվան Հովսեփյանը, որ նախկին գլխավոր դատախազն էր, նույնպես պետք է տա բացատրություններ, թե ինչպես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու պարագայում հնարավոր են այդպիսի լայնածավալ գործի կոծկումներ:

Ավելին
Back to top button