Նորություններ

Անդրանիկ Քոչարյանը չի կարող լինել անաչառ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան անդրադարձավ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին՝ հայտարարելով, որ միակ վերապահումը, որ ունեն, հանձնաժողովի նախագահի հարցն էր.

«Անդրանիկ Քոչարյանի՝ համակարգում երկարամյա փորձն ինչ-որ փուլում կարող է մեկնաբանվել ոչ անաչառ վերաբերմունք տարբեր անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով նրա անցած ուղին, կապերը տարբեր մարդկանց հետ: Առաջարկեցինք, որ նրան փոխարինի իրենց խմբակցությունից որևէ մեկը, բայց առաջարկը չընդունվեց»:

Գորգիսյանի խոսքերով՝ Ապրիլյան պատերազմից մինչև այսօր դեռ կան բաց հարցեր, որոնք հուզում են հասարակությանը, և սրանց բաց մնալն ավելացնում է անվստահությունը բանակի ու բանակում գործընթացների նկատմամբ:

Back to top button