Նորություններ

Վահե Գրիգորյանը Մարտի մեկի տուժողների սիրելին է եղել. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր անդրադարձ եղավ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորներն, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը, ասացին, որ վերջինս մեկ տարի առաջ նշում էր, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, և ստացվում է՝ ինքը ոչ լեգիտիմ նախագահի կողմից է առաջադրվել։

ԲՀԿ-ի դիտարկմանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ Վահե Գրիգորյանը հայտնել է իր տեսակետը.

«Նախագահն իր լիազորությունների շրջանակներում ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, և այստեղ իրավական տեսակետից ես որևէ խնդիր չեմ տեսնում»։

Հնչող տեսակետների մասին, թե ՍԴ դատավորի թեկնածուն իշխանության սիրելի թեկնածուն է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել իր ապրած կյանքով, իր գիտելիքներով, Մարտի մեկի տուժողների սիրելին է եղել, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ նախկին իշխանությունները փորձել են մեկուսացնել նրան։ Այս պահին որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի պրոֆեսիոնալ ունակությունները, բարոյական նկարագիրը, և, ընդհանրապես, իմ պատկերացմամբ, Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը»:

 

Ավելին
Back to top button