Նորություններ

«Հրայր հեռացիր». Մի խումբ քաղաքացիներ պահանջում են ՍԴ նախագահի հրաժարականը. a1plus.am

Մի խումբ քաղաքացիներ «Հրայր հեռացիր» պաստառով ու «Հրայր, հեռացի՛» կոչերով պահանջում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։

Շենքը հսկում են մոտ 30 ոստիկան։

Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այնքան մնալ Սահմանադրական դատարանի դիմաց, մինչև դատավորները հրաժարական տան։

Ցուցարարները պահանջում են նաև վեթթինգ և անցումային արդարադատություն։

Ցուցարարներից երկուսը հասան դատարանի դռների մոտ, սակայն ոստիկանները ետ բերեցին նրանց։

a1plus.am

Back to top button