Նորություններ

Հայկական կողմը տեղյա՞կ էր. Ապրիլյան հանձնաժողովը քննելու է նաեւ «պայմանավորված պատերազմի» վարկածը

«Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Դիտարկմանը, թե ինքը հայտարարել էր, որ եղել են հետախուզական տվյալներ, այսինքն գիտեին, որ լինելու է հարձակում, այդ փաստերը ևս քննելո՞ւ են հանձնաժողովում, Փաշինյանը պատասխանեց,  որ բոլոր փաստերը պետք է քննիչ հանձնաժողովում վերհանվեն։

«Երկար ենք քննարկել,  կարծում եմ, որ խորհրդարանական ֆորմատն այդ առումով ամենահարմարն է, որ ընդդիմությունն էլ ներգրավված լինի։ Քրեական գործի հարուցման դեպքում պետք է լինեն մեղադրյալներ, իսկ քննիչ հանձնաժողովի նպատակը ոչ թե մեկին բռնել ու պատժելն է, այլ վերլուծել իրավիճակը։ Ինձ համար այսօր ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ արձանագրել իրավիճակը և երաշխավորել, որ նույն իրավիճակը չի կարող կրկնվել»։

Փաշինյանը, սակայն, շեշտեց, որ, այնուամենայնիվ, պատժիչ արարք թույլ տված անձինք պատժվելու են:

«Որևէ մեկը չի կարող խուսափել պատժից, եթե պատժիչ ենթադրող արարք է թույլ տվել։ Դա կարող է տեղի ունենալ 1 ամիս առաջ կամ հետո, 1 տարի առաջ կամ հետո, բայց դա անխուսափելի է»,- հավելեց վարչապետը:

 

Ավելին
Back to top button