Նորություններ

ՀՀ ԶՈւ-ն ՌԴ-ի հետ ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ է անում. Ա. Հովհաննիսյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն ուշի ուշով հետևում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին և պատրաստ է ցանկացած զարգացման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ռազմատեխնիկան, որոնք ընդգրկված են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժություններում, ժամանել են Նախիջևան:

Այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել: Զորավարժություններն անցկացվելու են հունիսի 7-11-ը:

Ավելին
Back to top button