ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Իմ քայլի» գործելաոճը մտահոգում է. Նաիրա Զոհրաբյան

««Իմ քայլի» գործելաոճը մտահոգում է ինձ այն առումով, որ օգտվելով իրենց բացարձակ մեծամասնությունից՝ միանձնյա կայացվում են որոշումներ: Ճիշտ կլիներ, որ ի սկզբանե թե ԲՀԿ-ն, թե ԼՀԿ-ն ներգրավված լինեին գործընթացում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում են իշխող խմբակցությանը ներկայացնել վեթինգ իրականացնելու հետ կապված դիտարկումներ, քանի որ նախորդ շաբաթ եղավ հայտարարություն, որ այս ծրագիրն արդեն պատրաստ է, և սպասում են ընդդիմադիրների առաջարկներին:

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ երբ նախագիծը պատրաստ կլինի, կտրամադրվի իրենց, կներկայացնեն իրենց առաջարկները:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին: Ասաց, որ իր դիտակմամբ կանոնակարգը պիտի փոփոխության ենթարկվի քննիչ հանձնաժողովների մասով, որովհետև գործող կանոնակարգը հստակ ամրագրում է, որ անվտանգության և պաշտպանության հարցերի դեպքում քննիչ հանձնաժողով դառնում է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն իր անդամներով:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց.

«Ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր կան օդում կախված, բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պիտի տրվեն»:

Բոլոր նրանց, ում հանձնաժողովը նպատակահարմար կհամարի հրավիրել, պիտի ներկայանան հանձնաժողով:

Ավելին
Back to top button