Նորություններ

Նարեկ Սարգսյանին կարտահանձնեն Հայաստանին. Գլխավոր դատախազի խորհրդական. armtimes.com

Պրահայի մունիցիպալ դատարանը մայիսի 29-ին բավարարել է Սերժ Սարգսյանին եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը։

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ դատարանի որոշման մասին դատախազությունը պաշտոնապես նոր է տեղեկացել: Աբրահամյանը չասաց, թե ինչ ժամկետներում Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստանին:

Երեկ չեխական լրատվամիջոցները գրել էին դատարանի սույն որոշման մասին: Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում, անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել զենքի անօրինական պահման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Գործը քննվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում:

armtimes.com

Ավելին
Back to top button