Նորություններ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ֆիզիկոս գիտնականների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհի տարբեր համալսարաններից հայ և օտարերկրացի մի խումբ ֆիզիկոսների, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Centre for Theoretical Physics) արտագնա համաժողովին:

Հանդիպման ընթացքում խոսվել է գիտության արդի խնդիրների, ապագայում պահանջարկ ունեցող հեռանկարային ճյուղերի մասին: Անդրադարձ է եղել Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին:

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է այս ոլորտում իր առաջիկա նախաձեռնությունների ու ծրագրերի մասին: Նա ընդգծել է, որ իր նպատակներից մեկը Հայաստանը գիտական կենտրոն դարձնելն է և մասնավորապես բնական գիտությունների զարգացումը, ինչը մեծ դեր ունի տեխնոլոգիական առաջընթացի գործում:

Ավելին
Back to top button