ՆորություններՔո ձայնը

Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել. Գեղամ Մանուկյանը գնում է՝ ներկայանալու ոստիկանություն

ՀՅԴ-ական գործիչ, « Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀԱԿ  ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու փաստին՝ հայտարարելով, որ ինքն է ծեծել ակտիվիստին:

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»,-գրել է նա։

Ավելին
Back to top button