Նորություններ

«Եթե կարիքը զգանք, կհրավիրենք նաեւ Սերժ Սարգսյանին». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջիկա գործունեությանը: Նշեց, որ առաջին նիստի ժամանակ կորոշվի քայլերի հաջորդականությունը.

«Բոլոր այն հարցերը, որոնք կասկած են առաջացրել, որտեղ մութ տեղեր կան, որը բացահայտման կարիք ունի, բոլոր մութ տեղերը առանց վերապահումների քննարկվելու են»:

Նրա խոսքերով՝ հանձնաժողով ստեղծելը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից զատ նաև հանրային պահանջ է:

«Հանրության մեջ ապրիլյան պատերազմի հետ կապված հարցեր չպիտի մնան»:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին հրավիրելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, պատգամավորն արձագանքեց.

«Որևէ արտոնյալ մարդ ՀՀ-ում գոյություն չունի, եթե կարիքը զգանք հրավիրելու Սերժ Սարգսյանին, հրավիրելու ենք նաև Սերժ Սարգսյանին»:

Ավելին
Back to top button