Նորություններ

Փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխնախարարներ են նշանակվել։

Այսպես՝

Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը և Հակոբ Վարդանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Արտակ Քամալյանը,  Ավագ Ավանեսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ։

Գեղամ Վարդանյանը նշանակվել  է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Արևիկ Անափիոսյանը, Արայիկ Խզմալյանը և Գրիշա Թամրազյանը նշանակվել  են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։

Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Ավելին
Back to top button