Նորություններ

Թող քննարկվի, թող հաչան ինչքան ուզում են. նախկին փոխոստիկանապետը՝ երեկվա ակցիային մասնակցելուց հետո

Երեկ «Սորոսի» գրասենյակի մոտ «Վետօ»-ի ցույցին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։

Այս հանգամանքը սոցիալական ցանցերում բազմաթիվ քննարկումների է արժանացել, օգտատերերը գրում են, որ Բազազ մականունով հայտնի Մելքոնյանը ժամանակին մասնագիտացած էր ցույցեր, հանրահավաքներ ցրելու գործով, ենթակաների նկատմամբ դաժան վերաբերմունքով։ Շրջանառվում են նաեւ տեղեկություններ «ոստիկանի պատիվը արատավորելու համար» տարիներ առաջ համակարգից հեռանալու մասին։

Մենք մի քանի հարց ուղղեցինք Ռոբերտ Մելքոնյանին, մասնավորապես՝ «ՎԵՏՕ»-ի հետ նրա շփումներին, ակցիաներին մասնակցելու նպատակին, դրա ժամանակ տեղի ունեցող միջադեպերին, որքանո՞վ են իրավաչափ ոստիկանների գործողությունները նախկին ոստիկանի գնահատմամբ, արդյոք դիսկոմֆորտ չէ՞ լինել բարիկադների այս կողմում՝ ոչ թե ակցիա հսկող, կարգուկանոն պահող, այլ ակցիա իրականացնող, նախկին աշխատանքից ազատվելու հետ կապված շահարկումներին։

«Ակցիաների նպատակը «ՎԵՏՕ»-ի հայտարարությունների և պիկետի ելույթների մեջ կա։ Ոստիկանների գործողությունների վերաբերյալ երեկ միջոցառմանը ես կարճ ելույթում նշել եմ, ավելացնելու բան չունեմ…։ Թող քննարկվի, թող հաչան ինչքան ուզում են, ես սովորել եմ նրանց այդ վայնասուններին…Դա նաև բնական է ու սպասելի…Եթե վայնասուն են բարձրացնում, ուրեմն թույլ տեղին եմ կպել, ուրեմն վախենում են, ուրեմն հանձինս ինձ կարևոր մասնակից են տեսնում…Դա իրենց խնդիրն է…»,-ասաց Մելքոնյանը։

Ավելին
Back to top button