Նորություններ

ՀՔԾ-ն մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հարուցումը: «Արմենպրես»ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն՝ ավելացնելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի հայտարարության համաձայն` Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները մայիսի 5-ին ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել իրեն: Արսեն Ջուլֆալակյանը հերքել էր իր և հոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը:

armenpress.am

Ավելին
Back to top button