ՆորություններՔո ձայնը

Գյումրիում «Սաստեքս»-ի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները

Գյումրիում «Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները: Ուրախ եմ, որ աշխատողները, չնայած իրենց խոցելի կարգավիճակին, համարձակություն են ունեցել խոսել խնդիրների մասին:

Խնդրին ծանոթանալու համար հեռախոսազրույց ունեցա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, Շիրակի փոխմարզպետի, Մարդու իրավունքների պաշտպանի և կարի գործարանի աշխատակցուհիների հետ: Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կուսումնասիրի գործարանի աշխատանքային պայմանները: Հուսամ՝ ստուգումը և վերահսկողությունը կհանգեցնի իրավիճակի փոփոխության: Անպայման՝ կտեղեկանամ: Չլուծված են մնում աշխատավարձի վճարման հետ կապված հարցերը: Անգամ նվազագույն՝ 55.000 դրամով համաձայն աշխատող մարդկանց նշված չափով չեն վճարել:

Չասեմ, թե էլ ինչ հեքիաթներ են պատմել մարդկանց՝ գործատուի անսահման հնարավորությունների ու աշխատողների սահմանափակ իրավունքների մասին: Նշված պետական կառույցների պատասխանատուները կհետևեն գործընթացին, որպեսզի պատշաճ իրավական խորհրդատվություն տրամադրվի աշխատողներին: Անպայման՝ կտեղեկանամ:
Նման դեպքերը հերթական անգամ ապացուցում են, որ բուն աշխատանքային իրավունքներով զբաղվող տեսչության ու ուժեղ արհմիությունների գոյությունը հրատապ է:

Ավելին
Back to top button