Նորություններ

Դատարանների արգելափակման վերաբերյալ նյութերով քրգործ չի հարուցվել. ՀՔԾ

Դատարանների արգելափակման վերաբերյալ նյութերով Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից. «Քրեական գործի հարուցումը մերժվել է  հանցադեպի բացակայության պատճառով»։

Նշենք. որ հիշյալ դեպքերով ներկայացված հաղորդումները քննության առարկա են դարձել մեկ վարույթի շրջանակում։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` կոչ անելով մյուս օրը` 08:30-ից, արգելափակել ՀՀ բոլոր դատարաններ ելքերն ու մուտքերը այնպես, որ ոչ ոք ներս չմտնի. «Իսկ 12:00-ին ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կփորձեմ տալ եւ կհայտարարեմ մեր հետագա անելիքները»,-ասել էր նա:

Հաջորդ օրը՝ վաղ առավոտից, արգելափակվել էին դատարանների ելքերն ու մուտքերը, ինչի վերաբերյալ Դատախազությունում 5 հաղորդում էր ստացվել։ Դրանք հետագայում ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն. «Հաղորդումներից մեկը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հաղորդումն է, մյուսը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի, մյուս երեքը վերաբերում էին փաստաբաններ Միհրան Պողոսյանի, Հրանտ Անանյանի եւ Լուսինե Ավագյանի տեղաշարժման իրավունքը խոչընդոտելուն են»,-հայտնել էր Մարինա Օհանջանյանը։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան

pastinfo.am

Ավելին
Back to top button