ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Արդարացված չէ անցումը վեթինգին և անցումային արդարադատությանը». Վազգեն Մանուկյան

«Ես կարծում եմ, որ ինչ էլ ուզում են նախապատրաստեն, արդարացված չէ անցնել վեթինգի և անցումային արդարադատության»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում վեթինգի ինստիտուտի ներդրմանը:

Ըստ Մանուկյանի՝ և վեթինգը, և անցումային արդարադատությունը ժամանակավոր միջոցառումներ են:

«Ժամանակավոր միջոցներով պետք չէ առաջնորդվել, պետք է լինել օրենքների և սահմանադրության շրջանակում, եթե պետք է բարեփոխումներ կատարել… Ես կարծում եմ, որ ցանկացած ժամանակավոր միջոց խաբեբայություն է մեր ժողովրդի նկատմամբ»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ դեմ է ապրիլյան պատերազմի խնդիրները խորհրդարանում քննարկելուն, քանի որ այն իր մեջ վտանգներ է պարունակում։

«Նախ և առաջ ես պետք է ասեմ, որ Ազգային ժողովին բանակի գործերին խառնվել չի կարելի։ Տեսնելով, թե ինչ էր կատարվում նախորդ ամիսներին, ես համոզված եմ, որ խառնվելու են մինչև վերջ»:

Որպես օրինակ Հանրային խորհրդի նախագահը հիշեցրեց ռուսական «Ավելորդը» ֆիլմի սյուժեն, որտեղ գլխավոր հերոսի պայքարը՝ իր ընտանիքին պատկանող բիզնեսում կոռուպցիայի դեմ, հանգեցրեց ընկերության փակվելուն։

«Ես չեմ ցանկանա, որ Հայաստանը փակվի»,- հավելեց Մանուկյանը։

Ավելին
Back to top button