Նորություններ

Ամերիկացի գիտնականը ժամանել է Արցախ. նրան ընդունել է Աշոտ Ղուլյանը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության և հասարակական կապերի Մաքսվել դպրոցի Քաղաքագիտության բաժնի դոցենտ Ռայան Գրիֆիթսին:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, միջազգային գործընթացներում Արցախի ունեցած դերին և Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումներին վերաբերող հարցեր:

Ռայան Գրիֆիթսի հետազոտության առարկան՝ սեցեսիայի (անջատում) դինամիկայի, ինչպես նաև սուվերենության (ինքնիշխանության), պետականհամակարգի և միջազգային կարգի ուսումնասիրությունն է:

Ավելին
Back to top button