Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով անդրադարձավ Թումանյանի գործունեությանը, հատկապես, Գերմանիայի հետ առնչություններին` գերմանացի հայտնի գրողների ստեղծագործություններին, որոնք թարգմանվել են Թումանյանի կողմից։

Ներկաներին տեսաուղերձով դիմեց Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը։ Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը, ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի, Բեռլինի երկու հայ համայնքների, ինչպես նաև Գերմանիայում հայագիտության ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր մրցույթ Բեռլինի հայկական դպրոցների սաների միջև։ Վերջիններս պատասխանեցին Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքին և գործունեությանը նվիրված հարցերի և ասմունքեցին Թումանյանի ստեղծագործություններից կամ պատմեցին հեքիաթներ։ Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշակերտներին տրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի պատվոգրեր և հայկական արտադրության տարբեր մրցանակներ։ Մրցույթի մյուս բոլոր մասնակիցներին ևս տրվեցին հուշանվերներ։

Ավելին
Back to top button