Նորություններ

Սպասում եմ հրապարակային ներողությունների. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանել է շրջանառվող տեղեկությունները, թե ինքը ապօրինի է հարստացել:

«Իմ խաչը ծանր է, որովհետև ես արձագանքում եմ քաղաքական մեր թիմին վերաբերող հարցերին և հաճախակի հարվածը ինձ վրա է գալիս։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ինձ մեղադրում է 7 միլիոն դրամ հարստանալու համար, և ես չեմ կարողացել բացատրել՝ որտեղից այդ գումարը։ Դա, իհարկե, սուտ է և ճշմարտությանը չի համապատասխանում»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը նաեւ  վաճառել է, որ  իր Mitsubishi ավտոմեքենան՝ 11 500 ԱՄՆ դոլարով և գնել է 25 500 ԱՄՆ դոլարանոց նոր մեքենա։ Պակասը լրացնելու համար  նա դիմել է բանկին ու խնդրել, որ իր համար վարկային գիծ բացեն՝ 16 000 ԱՄՆ դոլարի չափով:

Ավելին
Back to top button