ՆորություններՍպորտ

ՉՊ Եվրոպայի առաջնություն. Արցախի հավաքականը մեկնարկեց գեղեցիկ հաղթանակով

Ստեփանակերտում Արցախ-Սապմի խաղով մեկնարկեց բուն ֆուտբոլային տոնը: Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի մեկնարկում հյուրընկալող Արցախի հավաքականը գեղեցիկ խաղով հաղթեց Սապմիին: Հայկական թիմը վստահ հանդիպում անցկացրեց, գրանցվեց 3-2 հաշիվը:

Առաջին խաղակեսն ավարտվեց 2-1 հաշվով: Սակայն Սապմին հանձնվելու միտք չուներ:

Երկու թիմերն էլ մի շարք գոլային պահեր ստեղծեցին: 83-րդ րոպեին Արցախի հավաքականը 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Սակայն մեկ րոպե անց հյուրերը կրկին կրճատեցին հաշվի տարբերությունը: Ավելին անել Սապմին չկարողացավ: Արցախի հավաքականն առաջին 3 միավորը վաստակեց:

 

Այս խմբի մյուս խաղում Աբխազիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Չամերիայի ընտրանուն:

Հաջորդ տուրում Արցախի հավաքականը կմրցի Չամերիայի հավաքականի հետ:

Առաջին տուրից հետո Աբխազիայի հավաքականը A խմբի առաջատարն է, Արցախը 2-րդ հորիզոնականում է: Սապմին ու Չամերիան համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղում են:

Արևմտյան Հայաստանի հավաքականն էլ 1-ին տուրում 1-2 հաշվով պարտություն կրեց Հարավային Օսեթիայի ընտրանուց: Հարություն Վարդանյանի թիմից միակ գոլը խփեց Արման Ասլանյանը:

armsport.am

Ավելին
Back to top button