ՆորություններՍպորտ

Mundo Deportivo. Գրիզմանն ու Նեյմարը ցանկանում են խաղալ Բարսելոնայում

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը մտադիր են տեղափոխվել «Բարսելոնա»:

Ըստ Mundo Deportivo-ի՝ ֆրանսիացին զղջում է, որ նախորդ ամռանը մերժել է կատալոնացիներին: «Բարսելոնայի» համար էլ Գրիզմանը տրանսֆերային հիմնական թիրախն է ու ակումբում կարծուն են, որ նա կարող է փոխարինել Ֆիլիպե Կոուտինյոյին:

Նեյմարը նույնպես սկսել է Կատալոնիա վերադառնալու ցանկություն հայտնել: Սակայն փարիզցիների առաջատարի տրանսֆերն իրականացնելը բավականին բարդ է լինելու:

Գրիզմանի հրաժարագինը հուլիսին 200 մլն եվրոյից դառնալու է 120 մլն եվրո:

armsport.am

Ավելին
Back to top button