ՄիջազգայինՆորություններ

Նեթանյահուն հայտնել է, որ անձամբ է հրամայել հարված հասցնել Սիրիայի տարածքին

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայի տարածքում թիրախային հարվածներ հասցնելու հրամանն անձամբ է տվել անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ, հայտնում է kommersant.ru-ն: Նա ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները կշարունակեն արձագանքել նման ագրեսիային, որպեսզի ապահովեն սեփական երկրի անվտանգությունը:

«Խորհրդակցության ընթացքում ես հրահանգել եմ Իսրայելի պաշտպանության բանակին՝ ձեռնարկել վճռական միջոցներ: Մենք պատրաստ չենք հանդուրժել մեր տարածքների ուղղությամբ կրակոցները եւ մեծ թափով կարձագանքենք մեր դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի»,-նշել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ գրոհել է սիրիական տարածքում գտնվող մի քանի «ռազմական թիրախների» վրա, ինչը պատասխան է Սիրիայի կողմից իրականացված հարձակման:

Նշվում է, որ հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել՝ 7-ը, իսկ Սիրիայի զինուժը Դամասկոսից հարավ ընկած հատվածում խոցել է հակառակորդի 2 հրթիռ:

 

Աղբյուր՝ kommersant.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close