ՆորություններՍպորտ

ՉԼ եզրափակչին խաղադաշտ ներխուժած մոդելը գովազդել է իր բոյֆրենդ ռուս պրանկերին

Ամերիկացի մոդել Կինսի Վոլանսկին, ով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ ներխուժել էր խաղադաշտ, ընդամենը 1 օրվա ընթացքում սոցցանցի իր էջի բաժանորդների թիվը 340 հզր-ից հասցրել է 2 մլն-ի: Նա նաեւ անվճար գովազդել է իր բոյֆրենդի ինտերնետ-նախագիծը, որի անվանումը գրված էր Վոլանսկիի լողազգեստի վրա:

Պարզվել է, որ մոդելի ընկերը ռուս պրանկեր Վիտալի Զդորովեցկին է, ով արդեն մի քանի տարի բնակվում է ԱՄՆ-ում: Նրա YouTube-ալիքի բաժանորդների թիվը մոտ 10 մլն է: Ակցիայի ժամանակ Զդորովեցկին նստած է եղել տրիբունայում: Խաղի ավարտից հետո Վիտալին ասել է, որ ցանկանում է օր առաջ ամուսնանալ Վոլանսկիի հետ:

 

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button