ՆորություններՍպորտ

The Times. Ռեալը համաձայնության է եկել Չելսիի հետ Ազարի տրանսֆերի հարցում

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Չելսիի» հետ Էդեն Ազարի տրանսֆերի հարցում։

The Times-ը, վկայակոչելով մադրիդյան ակումբի հավաստի աղբյուրին, տեղեկացնում է, որ «արքայական» ակումբը 110 միլիոն եվրո կվճարի 28-ամյա ֆուտբոլիստի համար։ Բացի այդ, «Ռեալում» Ազարի մրցելույթների ժամանակ «Չելսին» կարող է մինչև 15 միլիոն եվրո բոնուս վաստակել։

Ազարի գործող պայմանագիրը «կապույտների» հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը։ Եվրոպա լիգայի եզրափակչից հետո («Չելսի» 2-0 «Արսենալ») Էդեն Ազարը հայտարարել էր, որ սա հրաժեշտ է, և եկել է նոր մարտահրավերների ժամանակը։

Էդեն Ազարը հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2012 թվականից։ Ավարտված մրցաշրջանում բելգիացին «կապույտների» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

armsport.am

Ավելին
Back to top button