Նորություններ

Վայոց Ձորում 15-ամյա տղայի դին Արփա գետում հայտնաբերել են փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները. մանրամասներ

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 1-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Ս.-ն լողալու նպատակով մտել է Արփա գետի «Գալամյակ» կոչվող հատվածը ու չկարողանալով տիրապետել իրեն՝ գետը քշել տարել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները: Ժամանել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Վայքի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները:

Որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 18:30-ի սահմաններում երեխայի դին փրկարարները ոստիկաններն ու Վայք քաղաքի բնակիչները հայտնաբերել են «Հարոնի կամուրջ» կոչվող հարակից տարածքում անցնող Արփա գետում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, ինչը, ըստ դատաբժշկի, դին գետում քշել տանելու հետևանքում է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button