ՆորություններՍպորտ

Չեֆերինը խոսել է ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու եւ Հենրիխ Մխիթարյանի որոշման մասին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը սխալ չի համարում:

Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է «Չելսիի»՝ 4:1 հաշվով հաղթանակով:

«Ես չեմ կարծում, թե Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը սխալ էր:

Ֆուտբոլը կիրք է և զարգացում: Մարդիկ ասում էին, որ ստադիոնը լիքը չէր: Այո, դա այդպես էր, բայց մենք Եվրոպա լիգայի եզրափակիչների պատմության մեջ հասանք հաճախելիության երրորդ ցուցանիշին:

Ֆուտբոլը զարգանալու կարիք ունի ոչ միայն խոշոր քաղաքներում:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա մենք ստացել էինք բոլոր անհրաժեշտ երաշխիքներն այն բանի, որ ֆուտբոլիստն անվտանգ կլինի: Նա որոշեց չմեկնել, ու ես միանգամայն աջակցում եմ ֆուտբոլիստի որոշումը»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

armsport.am

 

Ավելին
Back to top button