ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայի թշնամիների շարքերը ստվարանում են. Պոզները հաջորդեց Գալուստյանին

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտնվել է «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում, որը զբաղվում է առանց պաշտոնական Կիեւի թույլտվության Ղրիմ եւ Դոնբաս այցելող անձանց մասին տեղեկատվություն հավաքելով եւ հրապարակելով, հայտնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ Պոզները հայտնվել է երկրի ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում՝ Ղրիմ ներթափանցելու նպատակով ուկրաինական սահմանը գիտակցաբար խախտելու, նաեւ Ռուսաստանի՝ ընդդեմ Ուկրաինայի իրականացված «քարոզչական միջոցառումներին» մասնակցելու համար:

Մայիսի վերջին «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում էր հայտնվել ռուսաստանցի կատակերգու Միխայիլ Գալուստյանը, ով   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող Putin Team շարժման անդամ է:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի «սեւ ցուցակում» են հայտնվել ռուսաստանցի տասնյակ արտիստներ եւ լրագրողներ, այդ թվում՝ Ալեքսանդր Մարշալը, Կոնստանտին Խաբենսկին, Գոշա Կուցենկոն, Վլադիմիր Սոլովյովը, Լեոնիդ Յակուբովիչը, Տինա Կանդելակին եւ այլոք:

Ռուսաստանում դատարանի որոշմամբ արգելված է «Միրոտվորեց» կայքի հասանելիությունը:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button