Նորություններ

Օձերն ակտիվացել են. փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձ

Հունիսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ  քաղաքներում և Քարաշամբ  գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ավելին
Back to top button