ՆորություններՍպորտ

Նեյմարն արձագանքել է բռնաբարության մեղադրանքին

ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը արձագանքել է իր հասցեին բռնաբարության մեղադրանքին:

«Գումար շորթելու համար ինձ ստիպում են հանրայնացնել իմ անձնական կյանքն ու այն, ինչ կատարվում է իմ ընտանիքում», – գրել է Նեյմարը «Ինստագրամում» հրապարակած տեսանյութի մեկնաբանությունում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մի կին Նեյմարին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ:

Ըստ Սան Պաուլուի ոստիկանական բաժանմունքում ներկայացրած հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին, Փարիզում:

Ավելին
Back to top button