ՄիջազգայինՆորություններ

Լոնդոնի քաղաքապետը Դոնալդ Թրամփին ֆաշիստ է անվանել

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է ֆաշիստի հետ, տեղեկացնում է The Guardian-ը: Դա տեղի է ունեցել Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք պետական այցի նախօրեին:

Խանի խոսքերով՝ Թրամփն իր կողմնակիցների համախմբման համար  կիրառում է այն լեզուն, որն օգտագործում էին «20-րդ դարի ֆաշիստները»:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հանդիսանում է աճող գլոբալ սպառնալիքների ամենաաղաղակող օրինակներից մեկը»,-հայտարարել է Լոնդոնի քաղաքապետը: Ըստ նրա՝ ծայրահեղ աջերը մեծ մասսայականություն են ձեռք բերում աշխարհում, եւ դա սպառնում է Մեծ Բրիտանիայի ժողովրդավարությանը:

Խանը նշել է, որ ինչպես Թրամփը՝ ԱՄՆ-ում, 20-րդ դարի ֆաշիստների լեզուն կիրառում են նաեւ Վիկտոր Օրբանը՝ Հունգարիայում, Մաթեո Սալվինին՝ Իտալիայում, Մարին Լը Պենը՝ Ֆրանսիայում  եւ Նայջել Ֆարաժը՝ Մեծ Բրիտանիայում:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button