Նորություններ

Հայերը փայլել են մանկական «Նոր ալիք» մրցույթում

Ղրիմում ավարտվել է մանկական «Նոր Ալիք» մրցույթը։ Առաջին տեղը զբաղեցրել են Ալիս Գոլոմիսովան եւ Դեն բերել Օօրժակը՝ Ռուսաստանից։ Փայլել են նաեւ հայ պատանի կատարողները։

Եվ այսպես, 12-ամյա Էրիկ Անտոնյանը՝ Մեծ Բրիտանիայից, Իգոր Կրուտոյի երաժշտության ակադեմիայից անակնկալ ուներ։ Նա ստացավ էլեկտրական դաշնամուր։

Իսկ հայաստանը ներկայացնող 12-ամյա Կարինե Իգնատյանը հավաստագիր է ստացել, որով կարող է դիզայն ուսանել Ա․ Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարանում։

Մրցույցթին մասնակցել է Սառա Աբրահամյանը՝ Աբխազիայից, որը ինչպես եւ Կարինեն, մասնակցել էր «Մանկական ձայնը» նախագծին։ Մասնակիցների ելույթները գնահատում էին Լեւ Լեշչենկոն, Յուլիանա Կարաուլովան, Օլեգ Գազմանովը, Նիկոլայ Բասկովը, Յուլյա Սավիչեւան, իսկ ժյուրիի նախագահը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն էր։

style.news.am

Back to top button
Close