ՆորություններՍպորտ

Եվրոպական ֆուտբոլը նոր արքա ունի. Լիվերպուլը՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկությունը:

Այս մրցաշրջանի եզրափակիչն անգլիական էր: Լոնդոնի «Տոտենհեմը» վճռորոշ խաղում հանդիպեց «Լիվերպուլին»: Եզրափակիչը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Հանդիպումն ունեցավ անչափ հետաքրքիր սկիզբ: Արդեն 2-րդ րոպեին Կլոպի ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ:

11-մետրանոցը հստակ իրացրեց Մոհամեդ Սալահը:

Մնացած ժամանակահատվածում թիմերն այդքան էլ ակտիվ չէին ու գոլային պահերը գրեթե բացակայում էին: Այսպեղ եղավ այնքան, մինչև խաղադաշտ մտավ Դիվոկ Օրիգին: Հարձակվողը 87-րդ րոպեին կրնապատկեց հաշիվը՝ 2-0:

«Լիվերպուլը» կարողացավ պահել հաղթական հաշիվն ու նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Սա անգլիական ակումբի համար այս մրցաշարում 6-րդ տիտղոսն էր:

«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»՝ 0-2

Գոլերը — Սալահ (2′), Օրիգի (87′)

 

armsport.am

Back to top button
Close