Նորություններ

Ստամբուլում հայաստանցի կին է հարձակման ենթարկվել․ NEWS.am

Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում անհայտ անձիք տան մուտքի մոտ հարձակվել են հայաստանցի Արփինե Տ․-ի վրա և դանակահարել։

Հաղորդում է NEWS.am-ը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դիմակավորված երկու անձ Սամաթյա թաղամասի բնակելի շենքերից մեկում հնչեցրել են հայաստանցի ընտանիքի բնակարանի դռան զանգը։ Երբ Արփինեն բացել է դուռը, դիմակավոր անձիք հարձակվել են կնոջ վրա, դանակահարել և արագ հեռացել՝ ասելով, թե սա դեռ սկիզբն է։ Հարևաններն արագ հիվանդանոց են հասցրել Արփինեին։

Բժիշկները նշել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի ամուսինների տան պատին սպառնալից գրառումներ են եղել և խաչ է գծված եղել։ Արքեպիսկոպոս Աթեշյանը խնդրի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի ոստիկանապետի և Ֆաթիհի շրջանի ոստիկանապետի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում արք․ Աթեշյանին վստահեցրել են, որ գտնեն հանցագործներին և կբարձրացնեն անվտանգության միջոցառումները հայաշատ թաղամասերում։ Նշենք, որ տարիներ առաջ կրկին Սամաթյա թաղամասում ծեր հայ կանանց վրա հարձակումներ էին եղել, սակայն այդ հարձակումների համար ձերբակալվել էր հոգեկան խնդիրներ ունեցող ազգությամբ հայ, իսկ իրական կազմակերպիչները այդպես էլ չեն բացահայտվել։

Ավելին
Back to top button