Նորություններ

««Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին». ՀՀԿ խորհրդի անդամ

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին:

Այ ԱԺ ոչ բարով նախագահ Արարատ Միրզոյան, ինչի՞ համար էս ապրիլյան քառօրյա այդ հերոսական պատերազմը անվանում «ապրիլյան իրադարձություն»: Դրանով դուք հասկանո՞ւմ եք, որ արժեզրկում եք այն մեծ հաղթանակը, որ կերտել է հայ ազգը իր հերոսական որդիների արյան գնով:

Դուք հասկանո՞ւմ եք, որ արժեզրկում եք այդ օրերի հայ ժողովրդի հավաքական համախմբվածությունը, միասնությունը, թշնամու դեմ հաղթանակ տանելու վեհ զգացմունքները: Այդ հանձնաժողովը թող առաջին հերթին քննի և հասկանա, թե որտե՞ղ էին և ի՞նչ ավանդ են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ իմ քայլական ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, ինչի՞ բանակում չեն ծառայել:

Ցավում եմ և որպես հայ և որպես հարկատու, որ մեր ժողովրդի հաշվին դուք ծավալում եք հակապետական, ապազգային գործունեություն»:

 

Ավելին
Back to top button