ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Ինչպե՞ս և ե՞րբ Աբովյան փողոցում հայտնվեց «Մոսկվա» կինոթատրոնը

«Մոսկվա» կինոթատրոնն առաջին երկհարկանի կինոթատրոնն է Երևանում և Հայաստանում, գտնվում է Աբովյան փողոցում, կառուցվել է 1936թ.: Կինոթատրոնի շենքը դարձել է Երևանի հին հատվածի ճարտարապետական անսամբլի անբաժանելի մասը:

Այն վայրը, որտեղ այսօր գտնվում է կինոթատրոնը, շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ժամանակին այդ վայրում կողք կողքի կանգնած էին Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին, ռուսական եկեղեցին և մզկիթը։ Հիմա դրանք չկան։

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվում էր Խաչատուր Աբովյանի արձանը, որի հեղինակը եղել է ֆրանսահայ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը: Հետագայում հուշարձանը տեղափոխվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:

Նախկինում այն շրջանը, որտեղ կառուցվել է Պողոս-Պետրոս եկեղեցին, կոչվում էր «Շխար»: Եկեղեցին կառուցվել է 1679 թվականի ուժեղ երկրաշարժի ժամանակ ավերված տաճարի տեղում, սակայն նոր եկեղեցու կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Պատերին եղել են երկու արձանագրություններ. առաջինը թվագրվում էր 1778թ., երկրորդը՝ 1811թ.: Ավելի վաղ Պողոս-Պետրոս հարավային երկփեղկ երկաթյա դուռը պատկանել է Հին Բայազետի ամրոցին, որտեղից բերվել է 1835-ին:

Կինոթատրոնի բացմանը նվագում էր Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ ջազ նվագախումբը: Իսկ առաջին ֆիլմը, որը կարելի էր դիտել նոր կինոթատրոնում, Համո Բեկնազարյանի «Պեպոն» էր: Երևանցիները ֆիլմով այնպես էին հիացել, որ մի քանի անգամ էին գնում, երգում էին դերասանների հետ միասին, իսկ ոմանք նույնիսկ իրենց դուդուկներն էին բերում, որ նվագեն:

Ավելին
Back to top button
Close