Նորություններ

Երեւանում՝ բնակելի շենքերից մեկում, հրդեհ է բռնկվել. երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 31-ին, ժամը 13:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Բնակարաններից մեկի ծխահարված բնակիչները՝ Է. և Մ. Ն.-երը (ծնված 2017 թ. և 2016 թ.), հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:40-ին:

Բնակարանում այրվել է մահճակալ, և ջերմահարվել է հյուրասենյակը՝ մոտ 15 քմ:

Back to top button
Close