Նորություններ

Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով.

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

Այսօր մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները:

Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այս հիմնարար արժեքների համար անհրաժշտ է ապահովել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:

Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:

Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան:

Սիրելի՛ փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Back to top button
Close