ՄիջազգայինՆորություններ
Հրաձգություն Վիրջինիայում. զոհվել է առնվազն 12 մարդ

Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջեւ առնվազն 12 մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով, հայտնում է BBC-ին:
Ըստ ոստիկանության, կասկածյալը գերատեսչության «աշխատանքից անարդար ազատված» նախկին աշխատակիցն էր։ Նա կրակել էր շենքի ուղղությամբ։ Կասկածյալը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է ոստիկանության սպան։
Հայտնի է, որ միջադեպի պատճառով վիրավորվել է առնվազն 6 մարդ, ներառյալ ոստիկանության սպան, բայց լուրջ վիրավորումների մասին չի տեղեկացվում։
Աղբյուր՝ BBC