Նորություններ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը
հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի
պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին
մասնակցելու նպատակով: Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը
գագաթնաժողովում:

Այցի շրջանակում ծրագրված է ԱԺ նախագահի հանդիպումը Լեհաստանի
Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ:

Պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական
հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ավելին
Back to top button