ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Այս պահին իր պլաններում կա մնալ խորհրդարանում և օրենսդրական գործունեություն ծավալել. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին

«Ես չէի կարող պատկերացնել մեկ տարի առաջ, որ ես կնշանակվեմ փոխնախարար, կամ երբ որ ես ընտրվեցի պատգամավոր նորից, կյանքը տարբեր վայրիվերումներով մեզ անակնկալներ է խոստանում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր առաջադրվելու մասին շրջանառվող լուրերին:

Տեղեկացրեց, որ  այս պահին իր պլաններում կա մնալ խորհրդարանում և օրենսդրական գործունեություն ծավալել:

Անդրադառնալով բուհը ապաքաղաքականացնելու ջանքերին՝ պատգամավորը նշեց. «Թե խորհրդի նիստի ժամանակ, թե այստեղ բազմիցս նշել ենք,  որ նմանատիպ երևույթները, այսինքն քաղաքականությունը բուհի պատերից ներս ճիշտ չէ, և պետք է ամեն ինչ անենք բուհերը զերծ պահելու քաղաքականությունից»:

Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությանը՝ պատգամավորն ասաց. «Ես չէի ուզենա գնահատական տալ, գնահատականը կարող է գործով ցույց տալ,  և մի բան էլ պետք է հաշվի առնենք, որ ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել և ոչ թե ռեկտոր»:

Ավելին
Back to top button
Close